Emedia.am-ը գրում է.

Իսպանիայի Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը հունիսի 23-ին վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի եվրոպական ընկերներ» (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը:

Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արդյունքն է:

Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի, որն ավելի ուշ հաստատվեց համանման բանաձևերով (2002 թվականի փետրվարի 28-ին և 2004 թվականի ապրիլի 1-ին), իրադարձությունները, որոնցից տուժել է հայ ժողովուրդը, իսկական ցեղասպանություն են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել