Tert.am-ը գրում է.
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
«Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի և կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային և արդյունավետ: Իմ մոտեցումը հետևյալն է. քննարկումները պետք է լինեն առարկայական, նպատակային, և մենք հետամուտ ենք լինելու կայացրած որոշումների իրականացմանը՝ սահմանված ժամկետներում: Մեզ համար շատ կարևոր է մեր երկրորդ հայրենիքի տնտեսության զարգացումը և անվտանգության ապահովումը, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այդ նպատակով անելու եմ ամեն ինչ»,-ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



