Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրաքի ղեկավարության հետ հանդիպումից հետո խոստացել է Իրաքին «լուրջ և երկարաժամկետ աջակցություն» ցուցաբերել: Նրա խոսքով, սուննի զինյալները սպառնալիք են Իրաքի գոյությանը և գալիք օրերը շատ կարևոր կլինեն երկրի ապագայի համար: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է «Իրաքի անվտանգության ուժերին թույլ տալ ավելի արդյունավետ հակազդել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը»:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին իրեն վստահեցրել է, որ մինչև հուլիսի 1-ը կձևավորի նոր կառավարություն, սակայն ընդգծել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի Իրաքին ցույց տալ, թե ով պետք է ղեկավարի երկիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



