Panorama.am-ը գրում է.
Րոպեներ առաջ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով առաջիկա մեկ ժամվա ընթացքում նաև կպատասխանի պատգամավորների հարցերին: Panorama.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս դահլիճում նույն ֆորմատով արդեն հանդես եկել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, ում բավականին բարդ ու ադրբեջանական կողմի համար տհաճ հարցադրումներով են դիմել: Հ.Նաղդալյանի համոզմամբ` նույն ընդունելությունն այսօր սպասվում է նաև Ադրբեջանի նախագահին:
«Այդ հարցերը վերաբերում էին Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի էական նահանջին, մարդու իրավունքների խախտումներին, քաղբանտարկյալներին, անհանդուրժողականությանը, որ տիրում է այդ երկրում: Մեր շփումները ցույց տվեցին, Ադրբեջանի ղեկավարության այցի ֆոնը խիստ բացասական է և չեմ հիշում երկար տարիների ընթացքում, որպեսզի մի երկիր այսպիսի բացասական ֆոնի վրա ստանձնի իր նախագահությունը»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վեց ամիսների ընթացքում նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեում:
Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ անպայման հնչեցվելու է և ոչ միայն հարցուպատասխանի ժամանակ, այլ նաև փորձ է արվելու որոշ զարգացումների բերել ընթացակարգային նորմերը, որոնք կանոնակարգում են ԵԽԽՎ աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



