Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարությունը Լիբիայի ռիսկային տարածաշրջաններից հայրենիք է վերադարձնում իր քաղաքացիներին` հարկադրված լինելով կատարել 48 ժամվա ընթացքում թուրք քաղաքացիների` երկրից հեռանալու մասին լիբիացի գեներալի պահանջը:

Լիբիայի նախկին գեներալ Հալիֆե Հաֆթերն իր խոսնակ Մուհամադ ալ Հիջազիի միջոցով երկու օր առաջ հայտարարել է, որ եթե Թուրքիան եւ Քաթարը իրենց քաղաքացիներին 48 ժամվա ընթացքում դուրս չբերեն երկրի արեւելքից մինչեւ արեւմտյան Սիրթ քաղաք ձգվող տարածքներից, ապա կսկսվեն նրանց ձերբակալությունները: Լիբիական կողմը թուրք եւ քաթարցի քաղաքացիներին մեղադրում է իրենց երկրների օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել