ԲԱՑԱՌԻԿ. Ցույց` Ստրասբուրգում. ադրբեջանցիներն ընդդեմ Ալիևի խավիարային դիվանագիտությանըArmnewstv.am-ը գրում է.

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին զուգահեռ` Ստրասբուրգում ընթանում է ցույց ընդդեմ Ադրբեջանի իշխանության: Ադրբեջանցիները բողոքել են իրենց նախագահի ռեժիմի և երկրում տիրող իրավիճակի դեմ: Նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրն` առանց կոռուպցիայի: Շատերը եկել են Բաքվից` ցույց տալու համար Ադրբեջանի նախագահին, որ գիտեն նրա կոռումպացվածության ու բիզնեսների մասին: Ադրբեջանցիներից շատերն էլ լքել են երկիրը` իշխանության բռնության պատճառով:

Ադրբեջանում անցկացված վերջին ընտրությունն ադրբեջանցիների համար հավելյալ ապացույց դարձավ, որ իրենց երկիրն իրականում այլ կանոններով է շարժվում: Ադրբեջանցի ցուցարարները ցանկանում են կապ հաստատել Եվրամիության և Եվրախորհրդի հետ: Շատ երիտասարդներ Ադրբեջանում սկսել են արտահայտվել արվեստի միջոցով, քանի որ ազատ խոսքը նրանց համար կավարտվի ազատազրկմամբ: Շատ որակավորված մասնագետներ ցանկանում են միայն ազատվել Ալիևի իշխանությունից:

Հակաալիևյան բողոքի ցույցն ուղեկցվում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթով: Եվրոպական ժողովրդավարության խորհրդանիշներից մեկը հանդիսացող Եվրախորհրդում նախագահում է Ադրբեջանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել