Tert.am-ը գրում է.

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում ոչ մի աշխարհաքաղաքական զարգացում էլ տեղի չի ունենում, բայց մի կողմից էլ իրաքյան իրադարձությունները, մյուս կողմից սիրիական դեպքերը, որին խառնված է Թուրքիան, մյուս կողմից էլ Իրանի հետ կապված զարգացումները խոշոր հաշվով չեն կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի վրա:

«Իրականում հայկական կողմն այս պահին ճանապարհային քարտեզ է մշակում, կամ այլ կերպ ասած՝ իրավական փաստաթղթեր է պատրաստում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար,- ասաց քաղաքագետը, սակայն նշեց, որ կասկածում է, որ հուլիսի 1-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, քանի որ կան տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ՝ ԵՏՄ հիմնադիր երկրների միջև։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել