Lurer.com-ը գրում է.
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր թիմի` Կամերունի ընտրանու նկատմամբ հաղթանակից հետո Նեյմարին համեմատել է Մեսսիի հետ և խոստովանել, որ չէր ցանկանա 1/8 եզրափակչում հանդիպել Չիլիի ընտրանուն:
«Բրազիլիան կախված է Նեյմարից` այնպես, ինչպես Արգենտինան՝ Մեսսիից: Նրանք երկուսն էլ այնպիսի ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են իրենց թիմերի համար հաղթանակ ապահովել: Շատերը կարծում էին, որ Չիլին դուրս չի գա հաջորդ փուլ: Սակայն ես զարմացած չեմ: Այս թիմը շատ կազմակերպված է և որակյալ ֆուտբոլ է ցուցադրում: Եթե մրցակիցներին ես ընտրեի, ապա կնախընտրեի հիմա չհանդիպել Չիլիին: Մեր մայրցամաքի թիմերի հետ հեշտ խաղեր չենք ունենում»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=147510&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել