Tert.am-ը գրում է.

Մշակույթի նախարարությունը դատարանի միջոցով կփորձի ստիպել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին դադարեցնել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։ 

«Այսօր դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպենք դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ մեր ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները»,-նշեց նա։ 

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը։ Ակտիվիստները շինարարներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթը՝ ուղղված «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Թադևոսյանին, որտեղ նշվում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքի ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ գործակալության մասնագետները իրականացնում են շենքի ապամոնտաժման հսկողական աշխատանքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել