Սահարա անապատում կորած մարդը սնվել է չղջիկների արյամբLife.panorama.am-ը գրում է.

Սահարա անապատում կազմակերպվող մրցավազքն աշխարհի ամենադժվարիններից է: 6 օրում Սահարա անապատի 250 կիլոմետրանոց ուղին հատելու համարձակություն ունենում են միայն ամենափորձառու և պինդ մարդիկ: 

 
Մարաթոններից մեկի ժամանակ Սիցիլիայի ոստիկան Մաուրո Պրոսպերին նույնպես փորձում է իր բախտը Սահարա անապատում: Մարաթոնի ընթացքում անապատում ավազի ուժեղ փոթորիկ է բարձրանում: Նման դեպքերում մարաթոնի մասնակիցները պետք է դադար տան և սպասեն օգնության ժամանմանը, սակայն սիցիլիացի ոստիկանը որոշում է շարունակել իր ճանապարհը` անտեսելով անվտանգության բոլոր կանոնները: 
 
6 ժամ անց քամին դադարում է, և Պրոսպերին հայտնաբերում է, որ ողջ ժամանակ շարժվում էր սխալ ուղղությամբ: Նա այնքան էր հեռացել մյուսներից, որ անգամ կրակող ազդանշանը չէր օգնում: Ոստիկանին ոչինչ չէր մնում, քան շարունակել իր ճանապարհը: Հեղուկը տնտեսելու նպատակով Պրոսպերին ստիպված էր միզել ջրի շշի մեջ: Երկար ժամեր քայլելուց հետո նա հայտնվում է մի լքված մզկիթում, որտեղ հայտնաբերում է չղջիկների: Պրոսպերին սկսում է սնվել կենդանիների արյամբ, նա պոկում էր նրանց գլուխները և խմում արյունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել