ArmnewsTV.am-ը գրում է.
Երաժշտական երեք հսկա մեկ բեմում. պրոդյուսեր Թովմաս Մարտիրոսյանն է միավորել Արմեն Բաբախանյանին, Տիգրան Համասյանին և Վահագն Հայրապետյանին: Ինչ ոճի համերգ է լինելու` դժվար է ասել: Երկու ջազմեն և մեկ դասական երաժիշտ ոճերը չեն խառնելու` յուրաքանչյուրը իր ոճում ներկայացնելու է այն ինչ հանդիսատեսը հաստատ այս երեքից չէր սպասի: Արմեն Բաբախանյանը Վահագն Հայրապետյանի հետ համերգի մասին մտածել էր, պարզապես հանգամանքները չէին նպաստում: Իսկ Վահագն Հայրապետյանի համար անսպասելի էր Բաբախանյանի հետ համերգը, այն էլ` Տիգրան Համասյանի մասնակցությամբ:
Այն, ինչ կատարվելու է Օպերային թատրոնի բեմում հունիսի 25-ին, յոթ կողպեքների հետևում է պահվում: Կոմիտասի, Բաբաջանյանի, նույնիսկ Տիգրան Համասյանի ու Վահագն Հայրապետյանի ստեղծագործությունները կհնչեն նոր մեկնաբանությամբ: Երաժիշտները չակերտները չեն բացում, որովհետև վստահ են` ինչ էլ պատմեն, կիսատ է լինելու, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, այս դեպքում նաև` լսել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ