Tert.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, ով Լեռնային Ղարաբաղ էր ուղեկցել Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչին և այսօր վերադառնում էր Երևան, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով այս այցի քաղաքական նշանակությունը, ասաց. «Ամեն անգամ չէ, որ նույն օրն է հաջողվում հասնել նրան, որ մարդիկ համաձայնեն, գան. այս անգամ ստացվեց: Եվ ես ուրախ եմ, որ մենք Եվրոպայում մեկ բարեկամ ավելին ձեռք բերեցինք, որը եվրոպական տարբեր ինստիտուտներում կներկայացնի իրականությունը Ղարաբաղի մասին»։ Ամփոփելով՝ նա նշեց, որ այցը նշանակում է, որ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչների համար Ղարաբաղն այլևս տաբու չէ:

-Պարոն Պողոսյան, Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչին ողեկցել էիք Լեռնային Ղարաբաղ: Նման մակարդակով այց երբևէ եղե՞լ է ԼՂՀ:

-Եվրախորհրդարանի նախագահի տեղակալի այցը Ղարաբաղ առաջին անգամ է, և շատ ողջունելի է այն իմաստով, որ մարդիկ, նույն կարգի բարձր պաշտոնյաները, որ ցանկանում են գալ և սեփական աչքով տեսնել՝ ինչ է կատարվում, կարողանան իրենց սեփական գնահատականը ներկայացնել այն ամենի վերաբերյալ, որ իրենք լսել են Ղարաբաղում ՝ զերծ մնալով երկուստեք պրոպագանդաներից , հատկապես՝ ադրբեջանական:

-Ի՞նչ հարցեր են քննարկվել:

-Ընդհանուր քննարկվել են Ղարաբաղ-եվրոպական տարբեր ինստիտուտներ համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչը շատ ողջունելի է եղել, որ ապագայում հնարավոր է տարբեր զարգացումներ տեղի ունենան և եվրոպական տարբեր ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարողանան իրենց սեփական պատմությունները ներկայացնել՝ ինչպիսի՞ն է Ղարաբաղը, որ ունենան ոչ միայն մեր հայկական, այլև իրենց սեփական տեսակետը և սեփական աչքերով ներկայացնեն իրականությունն աշխարհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել