Lragir.am-ը գրում է.

NASA-ն ծրագրում է աստղակերպ որսալ և տեղափոխել Լուսին: Խոշոր գործողության նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են, նշված է գերատեսչության կայքում:

ՆԱՍԱ-ն ցանկանում է տիեզերանավ ուղարկել, որը կկարողանա մինչև 10 մետրանոց աստղակերպեր հասցնել Լուսնի ուղեծիր հետագա ուսումնասիրությունների համար:

Արդեն որոշվել է առաջին թիրախը: Այն կլինի 2011 MD պայմանական անունը կրող աստղակերպը: Այն փոքր երկրային մարմին է՝ մոտ 100 տոննա քաշով, մշտական և ուսումնասիրված ուղեծրով:  

Աստղակերպի որսը տեղի է ունենալու 2019 թվականին, իսկ 2020 թվականից կսկսվեն ուսումնասիրությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել