gorcazurkAraratnews.am-ը գրում է.

Գործազուրկների թվաքանակը նախորդ տավա համեմատ ավելացել է 3,7 տոկոսով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զբաղվածության պետական  ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

«Գործազուրկների թվաքանակը  կազմում է աշխատանք փնտրողների 95.4 տոկոսը կամ 61.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3,7 տոկոսով (59.6 հազար մարդ)»,-ասաց Մանգասարյանը: 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2014-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը  կազմում է 64.9 հազար, որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը՝ երիտասարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5 տոկոսով:

Ըստ արձանագրված տվյալներիˋ շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.4 տոկոսը, կամ 44.8 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.4 -ը կամ  15.1 հազար մարդ:

Արտակ Մանգասարյանը նշում է, որ աշխատաշուկայում աշխատատեղերի պահանաջարկը բարձր  է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել