Araratnews.am-ը գրում է.
Չինական Tianhe-2 համակարգիչը կրկին համարվել է ամենահզորն աշխարհում։ Երկուշաբթի օրը հրապարակված վարկանշային աղյուսակում այս համակարգիչը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ թոփ-500-ում։
Սուպեր-համակարգիչը մշակվել է Չինաստանի Չանշա քաղաքի Չինաստանի ազգային ազատագրական բանակի պաշտպանական գիտության և տեխնիկայի համալսարանում։ Նրա արտադրողականությունը հասնում է 33,86 պետաֆլոփսի, ինչը նշանակում է, որ այն կատարում է 33.86 կվադրիլիոն համակարգչային գործողություն մեկ վայրկյանում։ 1993 թվականից հրապարակվող վարկանշային աղյուսակում Tianhe-2-ը երրորդ անգամ է զբաղեցնում առաջին հորիզոնականը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել