««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը շարունակում է կադրային ջարդը: Շարունակում են աշխատանքից ազատվել Հովիկ Աբրահամյանի մերձավորները համարվող ԱԺ փորձագետները, ովքեր համալրում են կառավարության աշխատակիցների շարքերը:

Փոխարենը Հրայր Թովմասյանը փորձում է փոխհատուցել ազգընտիրների մեծամասնության տգիտությունը և իբրև նորամուծություն պատրաստվում է վերջիններիս օգնականներ կարգել բացառապես իրավաբանների: Նշենք, որ Թովմասյանի նոր օգնականները ևս մասնագիտությամբ իրավաբաններ են:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը իր խստապահանջության մեջ անսահման դյուրահավատ է և իրեն մատուցված ցանկացած փաստաթուղթ ստորագրում է առանց բուն էությանը ծանոթանալու: Այդ փաստը առիթ է տալիս ԱԺ աշխատակիցներին կատակել. «Իսկ եթե փորձենք 5 միլիոն դրամ խնդրել ԱԺ աշխատակազմի ղեկավարից, և նա էլ առանց նայելու ստորագրի՞»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել