«Ըստ «ՀՀ ինտերակտիվ բյուջե» պորտալում հրապարակված տեղեկատվության, այս պահի դրությամբ «պարտադիր կուտակային» համակարգին ՀՀ կառավարությանը ուղղել 122 միլիարդ դրամ: Հունիսի մեկի դրությամբ դա պետք է կազմեր 8.5 մլրդ դրամ:
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատողների աշխատավարձից պետք է պահվի 5 տոկոս, ևս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատողի հաշվին պետք է վճարի կառավարությունը: 
Ընդ որում, այդ վճարումները կառավարությունը պետք է կատարեր անկախ իրականացվող օրենսդրական փոփոխություններից: 

Ստացվում է, որ կառավարությունը նույնպես դեմ է «պարտադիրին» և ամենայն կերպ խուսափում է կատարել պարտադիր, բայց ոչ պարտադրված վճարումները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել