Օրը ավարտվեց, բայց ես կրկին ու կրկին չգտա այն հրամանագիրը, որով մշակույթի նախարարությունը վերականգնում է Զվարթնոցի փարթիից հետո աշխատանքից հեռացված բաժնի վարիչին (կներեք, անունը չեմ հիշում այդ մարդու):

Տիկին Պողոսյան ջան, եթե մտածում եք, որ նրան վերականգնելով՝ Դուք կընդունեք Ձեր սխալը, շտապեմ Ձեզ հանգստացնել. Դուք արդեն ընդունել եք Ձեր սխալը՝ արգելանք դնելով հետագայում մշակութային օջախներում միջոցառումներ անցկացնելու վրա: Փաստորեն դա վատ բան էր, արգելեցինք, հիմա էն մարդը ի՞նչ մեղք ունի, որ վատ բան են թույլ տվել, ինքն էլ, որպես ենթակա մարդ, իր գործն է արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել