Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ ՌԴ քաղաքացի, 56-ամյա Մարինա Իշենկոն, տեղափոխվել է հիվանդանոց: Ուղեկալ է ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերում, մինչև ուղեկալին կմոտենա շտապօգնության բրիգադը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/17538/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



