Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ընտանիքի անդամներին նամակներ է ուղարկել, որոնցում ջնջված տողեր են եղել:
Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանն ասաց, որ Հակոբը մորը 4 էջանոց նամակ է ուղարկել, որտեղ 5 տող ջնջված է եղել, իսկ իրեն հասցեագրված 2 էջանոց նամակից 1 տող է ջնջված:

«Կարմիր խաչի գրասենյակից դա բացատրեցին նրանով, որ իրենք են ջնջել այդ տողերը, քանի որ այնտեղ բաներ կան գրված, որ մենք չպետք է իմանայինք»,-ասաց Հարություն Ինջիղուլյանը՝ նշելով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչների և Հակոբի հանդիպումը եղել է հունիսի 11-ին, իսկ նամակներն իրենց փոխանցվել է հունիսի 13-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել