1in.am-ը գրում է.
Rolling Stones խմբի առաջատարի ավագ դուստր, ոսկերչական դիզայներ Ջեյդ Ջագերը երրորդ անգամ մայր է դարձել. Նրանք՝ ամուսնու՝ Էդրիան Ֆիլարիի հետ որդի են ունեցել: Սա զույգի առաջին երեխան է, գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ Ջեյդը երկու դուստրեր ունի՝ 18-ամյա Ամբան և 21-ամյա Ասիսին, որը մեկ ամիս առաջ ինքն է մայր դարձել:
Իր երրորդ հղիության մասին Ջեյդն անձամբ է հայտարարել: Նա իր կլորացած փորիկով լուսանկարը տեղադրել է Instagram-ում և գրառել. «Ուրախ եմ հայտնել, որ այս տատիկը շուտով մայր կդառնա: Ես 6 ամսական հղի եմ»:
Ջեյդը արտ-տնօրեն Էդրիան Ֆիլարիի հետ ամուսնացել է 2012թ. հուլիսին: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նրա ծնողները՝ Միք և Բյանկա Ջագերները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1330106.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել