Անգլիա-Իտալիա խաղին ընդառաջPanorama.am-ը գրում է.

Անգլիայի ու Իտալիայի հավաքականներն ավանդաբար դասվում են համաշխարհային ֆուտբոլի լավագույն թիմերի շարքին, սակայն աշխարհի առաջնությունում նրանք բավական բարդ խմբում են հայտնվել և այսօր պետք է մրցակցեն առերես խաղում: Հանդիպման հաղթողը պարզապես հսկայական առավելություն կստանա:

2 տարի առաջ Անգլիայի ու Իտալիայի ընտրանիները հանդիպեցին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում: Չնայած իտալացիները հաղթեցին 11 մետրանոցների հարվածաշարում, բայց շատ ուժեղ էին իրենց մրցակցից: Երկու տարվա ընթացքում անգլիական ընտրանին զգալի աճ է արձանագրել թիմային խաղի առումով: Ուստի կարելի է ասել, որ նախորդ հանդիպման սցենարն ուղղակի բացառվում է:

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Անգլիայում շատ էին խոսում կազմի, այս կամ այն ֆուտբոլիստին տրվող նախապատվության և այլնի մասին: Սակայն գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն այնքան էլ ուշադիր չէր նման քննարկումներին: Վերջին ընկերական խաղերում նա հստակ հասկացրեց բոլորին, թե ինչպիսին է լինելու իր ընտրությունն առաջին խաղի համար: Օրինակ` Պերուի ու Հոնդուրասի ընտրանիների հետ ընկերական խաղերում նա ասպարեզ դուրս բերեց նույն կազմը:

Այնպես որ, սպասել, որ Բարկլին կհայտնվի հիմնական կազմում, իսկ Ռունին` պահեստայինների նստարանին, իմաստ չունի: Եվ նույնիսկ Ուելբեկը վնասվածքից լիարժեք վերականգնման դեպքում խաղադաշտ կմտնի մեկնարկային կազմում, այլ ոչ թե շատերի համար ցանկալի երիտասարդ տաղանդ Ստերլինգը: Կիսապաշտպանության աջ եզրում, հավանաբար, կխաղա Լալլանան: Միջին գծի կենտրոնում Ջերարդի խաղընկերը կլինի Հենդերսոնը: Մի խոսքով` ցանկացած փոփոխություն անսպասելի քայլ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել