Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի կողմից իշխանությանը առաջարկված պահանջների 12 կետերի շուրջ «Հանրապետական» կուսակցությունը պաշտոնական տեսակետ ճշգրտելու կարիք չունի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով քառյակի անդամների արձագանքը, թե ՀՀԿ-ն պետք է ճշտի իր պաշտոնական տեսակետը նշված հարցի շուրջ:
«Հանրապետական կուսակցությունը 12 կետերի շուրջ տեսակետ ճշգրտելու կարիք չունի, որովհետև ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի տեսակետը հստակ է և ամբողջական: Ինչպես երեկ, այսօր ևս կրկնում եմ մեր պաշտոնական տեսակետը: Մենք գտնում ենք, որ քառյակի 12 կետերի մեջ կան որոշ կետեր, որոնք պոպուլիստական են, հետևաբար՝ անընդունելի ՀՀԿ-ի համար»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



