Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինվորները Սլավյանսկի կենտրոնում հրետանային ռմբկոծություն են սկսել, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ռմբակոծվում է Լենինի հիվանդանոցի մոտ գտնվող շրջանը, ռումբերն ընկել են բնակելի շենքերի, ինչպես նաև բժշկական հաստատությունների վրա: Ուկրաինացի զինվորականներն ունեն 4 մարդկային կորուստ, մենք` ծանր վիրավորներ: Քաղաքում դեռ շարունակվում են ռազմական գործողությունները»,- հայտնում է աշխարհազորայինների աղբյուրը:
Հաղորդվում է նաև, որ հրետանային ռմբակոծությունից տուժել են նաև կրթական հաստատություններ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=146280
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



