1in.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին հավատում է, որ իտալացիները հաջողության կհասնեն աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
«Կարծում եմ` Իտալիայի հավաքականը կարող է հաղթել Բրազիլիայում: Համաձայն եմ, թիմը շատ հզոր մրցակիցներ ունի արդեն խմբային փուլում: Բայց մեր թիմը հաճախ կիսաեզրափակիչ է անցնում և եթե կարողանանք այս անգամ ևս կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, ապա չեմպիոնության հույս կունենանք:
Այժմ կարևորագույն խնդիր է թիմային, միասնական խաղ ցուցադրել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է առավելագույն ուժերը ներդնի խաղադաշտում»,- ասել է Տոտին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1330028.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել