Մորուքային նորաձևությունը մորուքային ֆոտոցուցադրությունումArmnewsTV.am-ը գրում է.

Վահան Ստեփանյանը մի քիչ ուշացած, մի քիչ խառնված շտապում է իր լուսանկարած մորուքների ցուցահանդեսին: Նրա ինքնալուսանկարը բացակայում է, որովհետև սովորաբար ինքը մորուք չի պահում: Բայց ցուցահանդեսի պատրաստությունն այնքան ժամանակ է խլել, որ ինչպես բազմաթիվ հայ տղամարդիկ, պարզապես սափրվելու ժամանակ չի գտել:

Ցուցահանդեսի նորաձև մասը Արմեն Գալյանն է ապահովել: Նա Կոնչիտա Վյուրստի տրիումֆալ եվրատեսիլյան հաղթանակից առաջ էր բացահայտել մորուքի պատմությունը ու Վահանին առաջարկել էր յուրօրինակ լուսանկարների շարք սկսել:

Մորուքավոր հայ տղամարդկանց լուսանկարների շարքը հնարավոր է շարունակվի: Նախ Հայաստանում այդպիսի խառակտերային կերպարները շատ են, մեկ ցուցահանդեսում նրանց բոլորին չես ներկայացնի, բացի այդ լուսանկարչին աշխատանքային պրոցեսն է դուր եկել: «Դալան» ցուցասրահում մորուքները հնարավոր կլինի դիտել միայն երկու օր` հունիսի 13-ին և 14-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել