Կենտրոնը բեռնաթափող ճանապարհի կադրերն ուղղաթիռիցArmnewsTV.am-ը գրում է.

Նոր ճանապարհը Հրաչյա Աշուղյանին աշուղ դարձրեց: Երևանի պատվավոր քաղաքացին իր դպրոցական տարիները հիշեց` փողոցները դատարկ, ուշանալ չկար: Հոսքը շատացավ, նոր մոտեցումները չպետք է ուշանան: Երկու տարվա արդյունքը` ուղղաթիռից: Լենինգրադյան-Իսակով` 5 կիլոմետրից մի քիչ ավելի, 9-ը ուղիներով հանգույցներ, թունել, լուսավորություն ու կանաչապատում: Նախկին քաղաքապետն ուսումնասիրեց երեք համայնք իրար կապող նոր ճանապարհն ու գոհ մնաց` սա այն է, ինչ իրենք 70-ականներին էին գծագրում: Կենտրոնը բեռնաթափելու մոտեցումներ այդ ժամանակից էին փնտրում: Նվագախումբը «Ջան Երևանը» նվագեց, նշանակում է` Տարոն Մարգարյանը մոտակայքում է: Գործող քաղաքապետը հենց եկավ, նախկինին մոտեցավ: Առաջին շնորհավորանքը Մուրադ Մուրադյանինն է: Մոտ 400 շինարար երկու տարի Տարոն Մարգարյանին վերահսկողի դերում են տեսել: Գալիս էր, զննում-ստուգում` որակը տե՞ղն է:

Հետո «Ջան Երևանը» փոխարինվեց «Էրեբունի Երևան»-ով, կանգառներում եռագույնները շատացան` ճանապարհով առաջինը ՀՀ Նախագահն է անցնում` ոտքով:

Այս ամեն ինչին հետևող Հակոբ պապի ուշադրությունը նաև ցուցանակը գրավեց` ճանապարհի մասին անունն էլ է շատ բան ասում... Քայլելով դեպի նոր նախագիծ: Սիրեկան Օհանյանը կենտրոնը շրջանցող ամբողջական ճանապարհն է ցույց տալիս: Օղակաձև մայրուղին դեռ ամբողջական չէ: Երկրորդ փուլ էլ կա` Իսակով-Արշակունյաց: Վերջնական որոշում լինի` Հրազդան գետի վրա կամուրջ էլ կկառուցվի: Քաղաքապետը նաև նոր թաղամասի մասին է խոսում` Լենինգրադյանի ճանապարհից ձախ կառուցապատման գոտի է: Տարոն Մարգարյանը ցրում է մտահոգությունը` Դալմայի այգիների հաշվին չի լինի: 

Հրաչյա Աշուղյանն այստեղից Մասիսն է ցույց տալիս: Մի՞թե, նոր ճանապարհի ֆոնին այն ավելի պայծառ չէ: Որակով կառուցված ճանապարհ` արագության գայթակղություն: Բայց տեղադրված արագաչափերը զգուշացնում են` առավելագույն արագությունը 70 կմ է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել