Պետական ծառայողների վարձատրման մասին օրենքի համաձայն՝ հուլիսի 1-ից ներդրվող աշխատավարձի հաշվարկի նոր համակարգում առկա է տնտեսագիտական բացթողում: Ըստ օրենքի՝ վարձատրության համակարգում ներդրվում է բազային միավոր հասկացությունը, ինչը հավասարվում է 66.140 դրամի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափը կառավարության կողմից նույն օրվանից սահմանվել է 50.000 դրամ: Ինչո՞ւ պետք է բազային միավորը ավելի լինի նվազագույն աշխատավարձից, իսկ վերջինիս բարձրացման դեպքում, եթե այդպիսի բան տեղի ունենա հետագայում, պակաս լինի նրանից: Կարծում եմ, որ այդ երկու միավորները պետք է միասնականացվեն, իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում պետական ապարատի աշխատավարձերի բարձրացումն է դիտարկվի որպես սղաճային ինդեքսավորում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201853547491289?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



