Life.panorama.am-ը գրում է.
Երևանի կենտրոնը բեռնաթափող Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղին մոտ 15-20 րոպեով կկրճատի նշյալ հատվածը վարորդների կողմից անցնելու ժամանակը: 22 ամիս կառուցվող մայրուղին նշանակալի դեր կունենա Երևանի բեռնված կենտրոնի երթևեկության համար` կապելով Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` ճանապարհի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 70-ական թվականներին, բայց ինչ-ինչ պատճառներով չէր կառուցվել: «Կարևոր փողոց է, քանի որ բեռնաթափում է կենտրոն վարչական շրջանը և երեք վարչական շրջաններ կապում է միմյանց: Մենք հետագայում նախատեսում ենք Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը»,-ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



