Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Toyota Prado-ն. կա 1 զոհ, 2 վիրավորShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:0-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ «Զանգեր» կոչվոզ տարածքի հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Արման Նշանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Սիսիանի շտապօգնության բրիգադը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ռոբերտ Առաքելյանը, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում են, վարելով Toyota Prado մակնիշի ՍN 051 AM համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ճանապարհահատվածին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել