The Guardian-ին տված իր հարցազրույցի ժամանակ երգչուհի Լանա Դել Ռեյը անկեղծացել է` նշելով, թե այլևս չի ցանկանում ապրել, անել այն, ինչ անում է, սակայն ստիպված է:

«Երանի արդեն մեռած լինեի… Ես հիմա այդպես եմ զգում, և եթե այդպես չլիներ, ես դա չէի ասի»:

Հարազատներս ասում են` կյանքդ նման է իսկական ֆիլմի, իսկ ես ասում եմ` այո, ֆիլմի, որտեղ ամեն ինչ սխալ է:

27-ամյա գեղեցկուհին նշել է, որ Էմի Ուայնհաուսն ու Կուրտ Քոբեյնը, ովքեր երկուսն էլ մահացել են 27 տարեկանում, իր հերոսներ են, ու ավելացրել, որ ինչ-որ գեղեցիկ բան կա երիտասարդ մահանալու մեջ, և որ կցանկանար նրանց հետ լիներ հիմա, երբ արդեն լրացել է իր 27-ամյակը:

2012թ.-ին Լանայի համակարգիչը հակերային հարձակման էր ենթարկվել, և նրա մի քանի տարիների աշխատանքը, չհրապարակված երգերը, անձնական տվյալները միանգամից հայտնվել էին համացանցում: Երգչուհին խոստովանել է, որ հայտնի դառնալն ու ուշադրության կենտորնում լինելը նրան ուրախություն ու հաճույք երբեք էլ չի պատճառել:

Երգչուհու նոր «Ultraviolence» ալբոմի երգերը հիմնականում տխուր վերնագրեր ունեն, ինչպես, օրինակ, «Cruel World», (դաժան աշխարհ) «Sad Girl» (տխուր աղջիկ), «Pretty When You Cry» (գեղեցիկ ես, երբ արտասվում ես):
Ալբոմը կթողարկվի հուլիսի 17-ին, իսկ մինչ այդ այն կարող եք լսել առցանց:

:3:3:3gif lana del rey lana lana del rey gif gif ldr lana del rey lana vouge

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել