Վարչական տուգանքի չափը եռապատկելու, այնուհետև նաև հնգապատկելու նորմը չնայած հակասահմանադրական չի ճանաչվել, բայց հաստատ հակասում է առողջ տրամաբանությանը: Քանի որ այստեղ առկա է ինչ-որ զանցանք գործած քաղաքացու և նրա կողմից «ընտրված» իշխանության փոխհարաբերություն, որոնցից ոչ մեկը չի հանդիսանում շահույթ հետապնդող սուբյեկտ, ապա ի՞նչ տրամաբանությամբ է այդպիսիների փոխհարաբերական մոդելը տեղափոխվում է այս հարթություն: Եթե որևէ քաղաքացի զանցանք է կատարել, ապա պետք է լինի դրան համապատասխան «միանվագ» պատիժ տուգանքի ձևով, քանի որ տուգանքի ուշացումը չի ենթադրում պետության/իշխանության մոտ կորսված շահույթի առկայություն, և ըստ այդմ՝ դրա մեղավորի նկատմամբ լրացուցիչ պատժի կիրառում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201853428328310?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



