1in.am-ը գրում է.
Հորդանան գետի Արևմտյան ափին 3 իսրայելցի դեռահաս է կորել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի ներկայացուցչի հայտարարությանը: Նրանց վերջին անգամ տեսել են հունիսի 13-ին Գուշ Էցիոն բնակավայրում:
Գործակալությունը նշում է, որ իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դեռահասներին պաղեստինցիներն են առևանգել: Սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Անհետացածներից մեկն ԱՄՆ քաղաքացի է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղի ունեցածի մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Խոսակցության ժամանակ Նեթանյահուն ասել է, որ դեռահասների անվտանգության համար պատասխանատու է անձամբ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:
Իր հերթին, պաղեստինցի պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ դեռահասներին որոնելու համար արվում է հնարավոր ամեն բան: