Չգիտեմ, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է դիտարկել ՀԱԿ-ը «Որոտանի համալիրը» ամերիկացիներին վաճառելու գործընթացում, բայց որ դա համապատասխանում է «հյուսիսային պապայի» շահերին, կասկածի ենթակա չէ: Ոնց կարող է վերջինս թույլատրել, որ իր գաղութում և կամ ծայրագավառում ինչ-որ բանի, այն էլ՝ ծանրակշիռ հիդրոկայանների համալիրի տեր լինեն իր թիվ մեկ թշնամիները: Բայց որ իր այդ «դիտարկմամբ» ՀԱԿ-ը հերթական ականն է դնում անկախության մեր ճանապարհին, դա ևս կասկածի ենթակա չէ: Չգիտեմ միայն, թե սա հասկանալով է արվում՝ որպես «հյուսիսային պապային» տրված հավատարմության նշա՞ն, թե իսկապես չի գիտակցվում, բայց երկու դեպքում էլ ազատական կոչված քաղաքական ուժի առումով այնքան էլ տրամաբանական չէ, մեղմ ասած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201853308645318?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



