Կնոջը սիրահետելու տարօրինակ մեթոդներLife.panorama.am-ը գրում է.

Անգլիա. անգլիացի ջենթլմենն իր սիրո օբյեկտին երկրպագելիս պարտավոր է նրան մ ի զույգ ձեռնոցներ նվիրել: Եթե կինը դրանք հագնի կիրակի օրը եկեղեցի գնալիս, ուրեմն ջենթլմենը կարող է հույս ունենալ, որ իրենց շփումը կշարունակվի:  

Գաղութացված Ամերիկա. այն ժամանակ Ամերիկայում ամուսնանալ ցանկացող զույգը պետք է մեկ գիշեր անցկացներ միևնույն անկողնում լիովին հագնված, և նրանք չպետք է որևէ կերպ կպնեին միմյանց:  
 
Ավստրիա. Ավսրիայի գյուղերում կանայք և աղջիկները ցանկացած խնջույքից առաջ կտրտած խնձորի կտորներ են դնում թևերի տակ և պարելուց հետո առաջարկում են այդ խնձորն իրենց հավանած տղամարդուն: Եթե տղամարդը լուրջ նպատակներ ունի այդ կնոջ հանդեպ, նա պարտավորվում է ուտել քրտինքով պատված խնձորի այդ կտորեները:  
 
Նորվեգիա. հին նորվեգիական ավանդույթի համաձայն` տղան աղջկա գոտիից դանակի դատարկ պատյան է ամրացնում, եթե աղջիկը ցանկանում է հարաբերություններ սկսել այդ տղայի հետ, նա պատյանի մեջ դանակ է դնում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել