«Այսօր մենք շահագործման հանձնեցինք մայրաքաղաքի համար իրոք անչափ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհը, որը տրանսպորտային երկու հանգույցների հետ միասին ունի ավելի քան 5 կմ երկարություն և 15 մետր լայնություն: Ի դեպ, այս ճանապարհի կառուցման գաղափարը եղել է դեռ խորհրդային տարիներին՝ 70-ական թվականներին, սակայն հիմնականում ֆինանսների բացակայության պատճառներով չի իրագործվել: Եվ եթե հաշվի առնենք, որ խորհրդային հզոր տնտեսության պարագայում դա հեշտ չի եղել, ապա այսօր առավել քան նշանակալի կարելի է որակել այս ճանապարհի կառուցումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել