Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքում և գլխավորապես Մոսուլում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Փոխնախագահն ու վարչապետը քննարկել են «Իրաքի և Շամի իլսամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից եկող սպառնալինքները տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը: Նրանք համոզմունք են հայտնել այն հարցում, որ Իրաքի ժողովուրդն ու ղեկավարները պետք է միասնական դառնան ընդհանուր սպառնալիքի դիմաց: Հեռախոսազրույցի ընթացքում Ջո Բայդենն Էրդողանին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիային` Մոսուլում պատանդ վերցված թուրքական հյուպատոսարանի աշ խատակիցներին հետ վերադարձնելու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



