Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանն իր հարավային շրջանների միջոցով տանկեր և այլ ծանր սպառազինություն է մատակարարում Ուկրաինայի աշխարհազորայիններին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Այս մասին հայտնում է interfax-ը՝ վկայակոչելով The New York Times պարբերականը:
«Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայինները ծանր սպառազինություն ու ռազմական տեխնիկա են ստացել Ռուսաստանից: Մենք ունենք տվյալներ, որ Ռուսաստանը հարավ-արևմուտքում կենտրոնացրել է այնպիսի տանկեր, որոնք այլևս չեն կիրառվում նրա բանակի կողմից: Մենք վստահ ենք, որ այդ տանկերը Ռուսաստանից են»,- հայտնել է Հարֆը:
Հարֆը մանրամասնել է, որ խոսքը Ռուսասստանի կողմից Ուկրաինայի «անջատողականներին» T-64 տանկեր մատակարարելու մասին է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=146218&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



