Panorama.am-ը գրում է.
«Ավտոմեքենաների հազարավոր սեփականատերեր, վարորդներ այնպիսի իրավիճակի մեջ են հայտնվել, որ իր մեջ որևէ տրամաբանական հիմք չի պարունակում: Դա իրականացվում է օրենքի շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ, նման խնդրի պատճառն այն է, որ վարորդը, ով խախտում է անում և տուգանվում է՝ անկախ տեսուչի կողմից, թե արագաչափով ու տեսախցիկով նկարահանվելու դեպքում, ճանապարհային ոստիկանության կողմից ինչ-ինչ պատճառներով չի ծանուցվում, հետևաբար նաև խախտման համար չի վճարում, արդեն անմիջապես տվյալ վարորդը գործ է ունենում հարկադիր կատարողների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/06/14/e-hovhannisyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



