Դենզել Վաշինգթոնի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Ես չէի ուզենա տեսնել դեմքս ամսագրի շապիկին:

Ես գրեթե մեծացել եմ եկեղեցում, հայրս 60 տարի հոգևորական է եղել, և մեր բոլոր աղոթքներն ավարտվում էին «Ամեն, Աստված սեր է» խոսքերով:

Փոքր տարիքում ես գրեթե կինո չեմ նայել, հայրս շատ հազվադեպ էր թույլ տալիս ինձ կինոթատրոն գնալ:

Ես աշխատել եմ գործարանում, եղել եմ փոստատար, աղբահավաք, դա այդքան էլ հեռավոր անցյալում չէր, բավական է, որ ես ինձ հասարակ մարդ զգամ:

Ես չեմ սիրում խոսել կինոյի մասին, առ այսօր շատ քիչ ֆիլմեր եմ նայում:

Երբեք չգիտես, թե որ պահին են քեզ նայում, ուստի միշտ փորձում ես քեզ լավ դրսևորել, սա է հանրաճանաչ մարդկանց ապրելակերպը:

Ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում մրցանակներին, շատ եմ եղել այդ արարողություններին և լավ եմ հասկանում դրանց էությունը:

Մարդիկ հաճախ մոռանում են, որ կինոյում ամենալուրջ աշխատանքը տարվում է ոչ թե տեսախցիկի առաջ, այլ դրանից դուրս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել