«Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը: 
Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռևս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել և ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կազմակերպություններում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել