Ողջունելով ՓՄՁ-ների համար շրջանառության հարկը 3-ից 1 տոկոս իջեցնելու նախաձեռնությունը` առաջարկում եմ քննարկել արտոնագրային հարկը ևս 3 անգամ նվազեցնելու խնդիրը: Պետբյուջեի կրելիք եկամտային թերագանձումն առաջարկում են փոխհատուցել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձերը տասն անգամ կրճատելու հաշվին, քանի որ այդ պաշտոնները զբաղեցնող անձինք հաստատ չեն մնացել աշխատավարձերի հույսին: Նրանք կստանան սիմվոլիկ աշխատավարձ, ինչը կնշանակի նրանց հավատարմությունը պետական շահերին, իսկ ամենաստորին մակարդակի գործարար անձինք կունենան որոշակի հարկային թեթևացում, ինչը կօժանդակի սոցիալական լարվածության մեղմացմանը: Կարծում եմ, որ իմ նշած անձանց ցուցակը կարելի է մեծացնել, իսկ թե ում հաշվին` այդ հարցն ինձանից ավելի լավ կարող են որոշել հենց իրենք` իշխանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել