Emedia.am-ը գրում է.

Խոյ

Կենսական պոտենցիալը ցածր է, դրա համար էլ ցանկացած գերհոգնածություն վտանգավոր կլինի: Դուք հակված եք տարվել այն ամենով, ինչին ձեռնամուխ եք լինում, դրա հետևանքով տեղի-անտեղի վատնում եք ձեր ուժերը մինչ կարևոր հարցերի քննարկմանը անցնելը: Նոր գործեր սկսելու համար դեռ վաղ է: Այսօր դուք հակված եք գերագնահատելու ձեր ուժերը, ու դա կարող է թանկ նստել ձեր վրա: Անձնական կյանքում առկա է աններդաշնակություն,բայց ամեն ինչ հարթելը ձեր ուժերի սահմաններում է:

Ցուլ

Աշխատեք իրողություններին սթափ հայացքով նայել: Իհարկե, հաճելի է երազելը ու օդեղեն ամրոցներ կառուցելը, բայց իրական կյանքը ձեր ուշադրության կարիքն ունի: Հնարավոր է ծիծաղելի, անգամ հիմար իրավիճակների մեջ ընկնեք, փորձեք ձեր գնահատականներում պահպանել հումորի զգացումը: Եղեք ինքնաքննադատ, դա թույլ կտա կարգավորել ընտանեկան մթնոլորտը: Գնահատեք ձեր քայլերը մյուսներից առաջ ու կհասկանաք, որ երբեմն լոյալություն դրսևորելը ուղղակի անհրաժեշտություն է: Ուրիշերին գնահատելիս զուսպ եղեք: 

Երկվորյակ

Պատրաստ եղեք զգալի ծախսերի: Հնարավոր է դրանք կապված լինեն վերանորոգման կամ խոշոր գնումների հետ: Դա կպահանջի ոչ միայն գումարի, այլև ժամանակի վատնում: Ձեզանից այսօր առավել քան երբևէ պահանջվում է ինքնուրույնություն: Սիրելիի հետ հարաբերություններում խորհուրդ է տրվում դրսևորել մեծահոգություն ու զիջողականութուն: Ձեր համառությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Խեցգետին

Դուք տառապում եք շրջապատի մարդկանց անբարյացակամ վերաբերմունքից: Օրը կոնֆլիկտային է, փորձեք խուսափել նոր ծանոթություններ հաստատելուց, չափավորեք շփումները անգամ հարազատ մարդկանց հետ: Սխալների մեծ հավանականության պատճառով խորհուրդ է տրվում մի կողմ թողնել մեծ հաշվարկներ իրականացնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կունենաք ֆինանսական կորուստներ: Ժամանակն է մտածել կենսակերպը փոխելու կամվատ սովորություններից հրաժարվելու մասին:

Առյուծ

Այսօր գնումներից հեռու մնացեք: Նախ, կարող եք խաբեության զոհ դառնալ կամ էլ ավելի շատ վճարել անորակ ապրանքի համար, և երկրորդ, այսօր ճաշակի զգացողությունը կարող է ձեզ դավաճանել, իսկ հետո դուք կմեղադրեք ձեզ ավելորդ գնումների համար: Լավ օր է ճամփորդությունների, ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվելու, ինչպես նաև ստեղծագործական որոնումների մեջ ընկնելու համար: Ձեզ հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել հարազատների հետ: 

Կույս

Օրը լի է անհարմար պահերով, իրավիճակներով: Հնարավոր են բախումներ թշնամիների հետ, մոտիկների դավաճանություն, հիասթափություն: Փորձեք կատարվածի նկատմամբ հանգիստ վերաբերմունք ցուցաբերել, ագրեսիվությունը մի կողմ թողեք, հակառակ դեպքում այսօրվա կոնֆլիկտները դեռ երկար ժամանակ կհիշեցեն իրենց մասին: Եղեք ուշադիր ունեցվածքի նկատմամբ, այսօր այն կարող է վնասվել լրիվ անհասկանալի պատճառներով: Ընտանեկան գործերը ավելի շատ ժամանակ կխլեն, քան պլանավորել էիք ի սկզբանե:

Կշեռք

Ձեր հապճեպ օգնության կարիքն ունեն մոտիկները: Դուք լրիվ հեշտությամբ եք հաղթահարում դժվարությունները ու ամբողջ օրվա ընթացքում կարող եք պահպանել լավատեսությունը ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Հնարավոր են նորություններ, որոնք էապես կփոխեն ձեր ճակատագիրը: Սիրելիի հետ հարաբերություններում ստիպված եք զիջողականություն, ողջամտություն ու հոգածություն դրսևորել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել