Pastinfo.am-ը գրում է.Ավստրալիայում գողը, ներխուժելով Բենդիգո քաղաքում գտնվող մի տուն, սպանել է 10 ամսական երեխային՝ 30 անգամ խփելով նրա դեմքին ու գլխին:
21-ամյա Հարլի Հիքսը, ով հերքել է մեղադրանքները, դատապարտվել է նվազագույնը 32 տարվա ազատազրկման:
Հիքսն օրորոցում պառկած 10 ամսական երեխային ծեծել է տնային պայմաններում պատրաստված պողպատե մահակով: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Դատավարության ժամանակ ասվել է, որ Հիքսը ոստիկանությանը հայտնել է, որ այդ ժամանակ գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, սակայն երեխայի վրա հարձակվելու որևէ պատճառ չի հայտնել:
«Այն, ինչ դու արել ես, պարզապես անմարդկային է: Դու այդ մահացու գործիքով փշրել ես երեխայի գանգը՝ մոտ 30 անգամ դաժանորեն հարվածելով նրա դեմքին ու գլխին»,- ասել է դատավորը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/43875
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել