Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել կոնգրեսականներին կողմ քվեարկել «Թուրքիայի քրիստոնեական կառույցների նկատմամբ պատասխանատվության մասին» օրինագծին:

Ինչպես տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, թուրքական կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում այն արգելափակելու ուղղությամբ: Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի` կրոնական ազատությունների մասին օրինագիծը (Ն.Պ.4347) նպատակ ունի երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Ընդունվելու դեպքում օրինագիծը Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Էդ Ռոյսին և Էնգելին կրոնական օրինագծին աջակցելու համար և ակնկալում ենք, որ պալատը սկզբունքային ու պրակտիկ դիրքորոշում կդրսևորի ներկայիս Թուրքիայի և գրավյալ Կիպրոսի քրիստոնյաների` սեփական աղոթքի տներում իրենց հավատն իրականացնելու իրավունքը պաշտպանելու գործում»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել