Crossnews.am-ը գրում է.
Եթե ուզում ես իմանալ մեկ դարի արժեքը, հարցրու հնէաբանին:
Եթե ուզում ես իմանալ մեկ տարվա արժեքը, հարցրու ուսանողին, ով ընդունելության քննությունների ժամանակ ձախողվել է:
Եթե ուզում ես իմանալ մեկ ամսվա արժեքը, հարցրու ժամանակից շուտ ծննդաբերած կնոջը:
Եթե ուզում ես իմանալ մեկ շաբաթվա արժեքը, հարցրու շաբաթաթերթի խմբագրին: Եթե ուզում ես իմանալ մեկ օրվա արժեքը, հարցրու աշխատավորին, ում տանը վեց երեխա է սպասում:
Եթե ուզում ես իմանալ մեկ ժամվա արժեքը, հարցրու այդ մասին ժամադրության սպասող սիրահարին:
Եթե ուզում ես իմանալ մեկ րոպեի արժեքը, հարցրու այդ մասին այն մեկից, ով ուշացավ ինքնաթիռից:
Եթե ուզում ես իմանալ մեկ վայրկյանի արժեքը, հարցրու այն վարորդին, ով կարողացավ խույս տալ մահացու ավտովթարից:
Եթե ուզւոմ ես իմանալ մեկ միլիվայրկյանի արժեքը, հարցրու այդ մասին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին…
Ուստի արժևորիր ժամանակդ, ճիշտ օգտագործիր այն.
Կյանքի յուրաքանչյուր վայրկյանը բացառիկ է, այն նորից չի կրկնվելու…