Emedia.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հունիսի 12-ին այցելել է մեկ հարկի տակ տեղակայված Ֆրանսիական մանկապարտեզ և Ֆրանսիական տարրական դպրոց` ծանոթանալու երկու ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին և ուսումնական գործընթացին։

Դեսպանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշել է. «Երեխաների համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: Պետք է նշեմ, որ Երևանի ֆրանսիական մանկապարտեզն ու տարրական դպրոցն անհամեմատ ավելի լավ պայմաններ ունեն, քան Ֆրանսիայի համանման հաստատությունները: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երբ նրանց հարցրեցի, թե նախընտրում են արձակուրդ գնալ, թե հաճախել դպրոց, նրանք պատասխանեցին` դպրոց գալը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել