Tert.am-ը գրում է.

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ այսօր դատարանի շենքի առաջ ոստիկանների վրա 1983թ. ծնված Հայկ Կ.-ի կողմից կրակելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե քանի ոստիկան է տուժել, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ կրակոցների հետևանքով տուժել է հինգ ոստիկան, որոնցից մեկը իգական սեռի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել