Lurer.com-ը գրում է.

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Մուրադխանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը:

Արմեն Մալխասյանի խոսքով` ազատման պատճառը Ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում է. «Մուրադխանյանը գրանցվել է կադրային ռեզերվում»,- նշեց Մալխասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել