37588121in.am-ը գրում է.

Իրաքի զինված ուժերը դուրս են մղել ահաբեկիչներին Բաղդադից 140 կմ հեռավորության վրա գտնվող Թիքրիտ քաղաքից, հաղորդում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Կորպուսի գեներալ Ալի ալ-Ֆարաջին, որը գլխավորում է ռազմական գործողությունները Սալահ ադ-Դին մարզում, հայտնել է, որ իրաքյան բանակի էլիտար զորամիավորումները ամբողջությամբ վերահսկում են Տիգրիս գետի վրա ընկած այդ քաղաքը և հետապնդում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկիչներին նաև այլ շրջաններում, մասնավորապես Բայջիում, որտեղ գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման համալիրը:

Քիչ առաջ հաղորդվում էր, որ քրդական զինված խմբավորումները գրավել են ահաբեկիչների ձեռքն անցած հյուսիսային մեկ այլ քաղաք՝ Քիրքուկը:

Բանակային զորամիավորումները ահաբեկիչների վրա հարձակվում են Սիրիայի սահմանակից Անբար մարզից, որը գտնվում է Նայնավայի հարևանությամբ: Ամենայն հավանականությամբ, զինվորական հրամանատարությունը ռազմական գործողություն է նախապատրաստում ահաբեկիչների ձեռքն անցած Մոսուլը հետ գրավելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել